Լրահոս

23.05.2017 22:47


Զովունիում ցուլը փախել է անասնագոմից և հարձակվել քաղաքացիների վրա

Զովունիում ցուլը փախել է անասնագոմից և հարձակվել քաղաքացիների վրա

Մայիսի 23-ին, ժամը 18:55-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Զովունի գյուղում ցուլը փախել է անասնագոմից և հարձակվել քաղաքացիների վրա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

Փրկարարները պարաններով կապել են ցլին և տեղափոխել անասնագոմ:

Այս խորագրի վերջին նյութերը