Լրահոս

23.05.2017 22:55


Երևանում ԵՊՀ-ի 21-ամյա ուսանողը Lexus-ով վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին

Երևանում ԵՊՀ-ի 21-ամյա ուսանողը Lexus-ով վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին

Այսօր՝ մայիսի 23-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:00-ի սահմաններում Երևան քաղաքի Կարմիր Բլուր թաղամասի բնակիչ, 21-ամյա Սարգիս Կադրջյանը իր վարած Lexus մակնիշի 77 MA 500 համարանիշի ավտոմեքենայով Արշակունյաց 53 ա շենքի դիմաց վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող 20-25 տարեկան հետիոտնի: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, օգնություն է ցուցաբերել վրաերթի ենթարկվածին, այնուհետև ահազանգել 103 շտապօգնություն, օգնել՝ օպերատիվորեն դեպքի վայր ժամանած բժիշկներին՝ վրաերթի ենթարկված աղջկան տեղափոխելու Էրեբունի բժշկական կենտրոն:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Հետաքննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք, վարորդն էլ՝ բժշկական կենտրոն՝ պարզելու սթափության աստիճանը: Ճանապարհային ոստիկանությունը պարզում է վրաերթի ենթարկվածի ինքնությունը:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդը սովորում Երևանի պետական համալսարանի Արևալագիտության ֆակուլտետի 2-րդ կուրսում:

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը