Լրահոս

24.05.2017 09:22


Շղթայական ՃՏՊ Վարդանանց փողոցում․ կա տուժած

Շղթայական ՃՏՊ Վարդանանց փողոցում․ կա տուժած

Մայիսի 24-ին, ժամը 00:02-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Վարդանանց փողոցի թիվ 7 հասցեի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ և արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը:

Պարզվել է, որ բախվել են «ՎԱԶ 2107» մակնիշի 34 RM 562 (վարորդ՝ Ա. Ք.), «Mercedes» մակնիշի 10 ZZ 001 (վարորդ՝ Մ. Ղ.) և «Mazda» մակնիշի 09 MM 303 (վարորդ՝ Հ. Մ.) պետհամարանիշերով ավտոմեքենաները, ինչի հետևանքով «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր՝ 1990 թ. ծնված Ռ. Շ.-ը ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:Տուժածը դուրս է բերվել ավտոմեքենայից և հոսպիտալացվել «Էրեբունի» ԲԿ, որտեղ բժիշկները վերջինիս առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:

Այս խորագրի վերջին նյութերը