Լրահոս

24.05.2017 09:45


Արտակարգ դեպք Վարդենիսում. պայթեցրել են «Պստի Հակոբի» BMW-ն

Արտակարգ դեպք Վարդենիսում. պայթեցրել են «Պստի Հակոբի» BMW-ն

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ մայիսի 24-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Անհայտ անձը կամ անձինք դեռևս անհայտ պայթուցիչով ժամը 04։30-05։00-ի սահմաններում պայթեցրել են Վարդենիս քաղաքում՝ եկեղեցու հարևանությամբ գտնվող տներից մեկի մոտ կայանված վիճակում գտնվող BMW մակնիշի 50 QT 101 համարանիշի ավտոմեքենան: Ըստ նախնական տեղեկությունների՝ պայթյունի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան:

Վնասվել է ավտոմեքենան և «Պստի Հակոբի» տան ապակիները:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը բացահայտելու և այն կատարողին կամ կատարողներին հայտնաբերելու ուղղությամբ: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ կա վարկած, որ հնարավոր պայթյունը կապ ունի Գեղարքունիքի մարզի Զոդի ոսկու հանքի հետ, ժողովրդի լեզվով ասած՝ «չղջիկների» ձեռագիրը լինի:

Մանրամասները՝ SHAMSHYAN.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը