Աշխարհ

25.05.2017 20:10


2019թ. ընտրություններում որևէ անակնկալից խուսափելու համար Էրդողանն այժմվանից է գործի անցել. «Hürriyet»

2019թ. ընտրություններում որևէ անակնկալից խուսափելու համար Էրդողանն այժմվանից է գործի անցել. «Hürriyet»

Թուրքական «Hürriyet» թերթի կայքի սյունակագիր Աբդուլքադիր Սելվին անդրադարձել է Էրդողանի և իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության առաջիկա քաղաքական ծրագրերին:

Մասնավորապես, Սելվին նշում է, որ Էրդողանի բրյուսելյան այցից հետո կադրային փոփոխություններ են սպասվում ինչպես ԱԶԿ-ի ներսում, այնպես էլ նախագահական կաբինետում: Այս մասին հայտարարել է հենց ինքը Էրդողանը Բրյուսել մեկնելուց առաջ: Փոխանցում է «ermenihaber.am»–ը։

Իսկ այդ փոփոխություններից հետո կկազմվեն և կհրապարակվեն ԱԶԿ-ի և Էրդողանի քաղաքական ծրագրերը, որոնք կընդգրկեն մինչև 2019թ. ավարտն ընկած ժամանակահատվածը: Ծրագրերից մեկը կկազմվի նախարարությունների կողմից, իսկ մյուսը կլինի անձամբ Էրդողանի քաղաքական ուղեցույցը:

Այդ ծրագրերում հատկապես մեծ տեղ կտրվի գյուլենական համայնքի (FETÖ) դեմ պայքարին, և առաջիկա ՏԻՄ ընտրությունների բոլոր թեկնածուները խստորեն կուսումնասիրվեն FETÖ-ի հետ հավանական կապի տեսանկյունից:

Էրդողանի քաղաքական ծրագիրը կկազմվի ռամազանի ամսվա ընթացքում և կհրապարակվի անձամբ Թուրքիայի նախագահի կողմից: Այդ ծրագրի մշակման և իրագործման համար և նախագահականում, և ԱԶԿ-ում հատուկ աշխատանքային խումբ կստեղվի:

«2019թ. ընտրություններում որևէ անակնկալից խուսափելու համար Էրդողանն այժմվանից է գործի անցել: Այդ իսկ պատճառով նա անձամբ կհետևի քաղաքական ծրագրի մշակման աշխատանքներին, որը պետք է ստեղծվի նախարարություններից ստացված առաջարկների հիման վրա», - գրում է հեղինակը:

Աղբյուրը հիշեցնում է՝ 2019թ. Թուրքիայում մի քանի ընտրություններ են նախատեսված: Մարտի 30-ին կկայանան տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները: Իսկ նոյեմբերի 3-ին նախատեսված են միաժամանական և նախագահական, և խորհրդարանական ընտրությունները: ԱԶԿ-ի խնդիրն է հնարավորինս լավ պատրաստվել այդ ընտրություններին, որպեսզի 2017թ. հանրաքվեի ժամանակ գրանցված ձայների 51/49% հարաբերությունը կրկին սպառնալիք չստեղծի կուսակցության իշխանության գլուխ մնալու համար:

Այս խորագրի վերջին նյութերը