Լրահոս

25.05.2017 21:07


Նշանակվել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ

Նշանակվել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ

Սերժ Սարգսյանն այսօր հրամանագիր է ստորագրել գեներալ-մայոր Սամվել Ղուկասյանին Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության պետի պաշտոնից ազատելու մասին:

Մեկ այլ հրամանագրով գնդապետ Արթուր Բաղդասարյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության պետ՝ երեք տարի ժամկետով:

Այս խորագրի վերջին նյութերը