Լրահոս

25.05.2017 22:08


Երևանում դիեր են հայտնաբերվել

Երևանում դիեր են հայտնաբերվել

Մայիսի 25-ին, ժամը 14:59-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արմենակյան փողոցի տներից մեկում գտնվող դին իջեցնելու և ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը:

Փրկարարները ցուցաբերել են համապատասխան օգնություն:

***

Մայիսի 25-ին, ժամը 14:27-ին ահազանգ է սատցվել, որ Երևան քաղաքի Տ. Մեծի պողոտայի թիվ 32 շենքի բնակարաններից մեկում բնակչի դին բնակարանից (4-րդ հարկ) իջեցնելու և շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները 1956 թ. ծնված Կ. Շ.-ի դին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային:

Այս խորագրի վերջին նյութերը