Աշխարհ

26.05.2017 09:57


Թրամփը կոպիտ կերպով հրել է Մոնտենեգրոյի վարչապետին, որ ինքն առաջ ընկնի (տեսանյութ)

Թրամփը կոպիտ կերպով հրել է Մոնտենեգրոյի վարչապետին, որ ինքն առաջ ընկնի (տեսանյութ)

Ուշագրավ դեպք է տեղի ունեցել Բրյուսելում։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կոպիտ կերպով հրել է Մոնտենեգրոյի վարչապետ Դուշկո Մարկովիչին, որ ինքն առաջ ընկնի։ Այդպիսով, նա ցանկացել է հայտնվել ՆԱՏՕ-ի գագաթաժողովի մասնակիցների առաջին շարքում:

ԱՄՆ նախագահը տեղավորվել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Սթոլթենբերգի կողքին:

Մեկնաբանելով այս միջադեպը՝ Սպիտակ տան մամլո խոսնակ Շոն Սփայսերը պարզաբանել է, որ Թրամփը պարզապես ցանկացել է իր տեղը զբաղեցնել, որը նախանշված էր լուսանկարվելու սխեմայով։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը