Աշխարհ

26.05.2017 11:25


Թրամփի մեքենան չի կարողացել անցնել Բելգիայի թագավորի պալատի դարպասներից (լուսանկարներ)

Թրամփի մեքենան չի կարողացել անցնել Բելգիայի թագավորի պալատի դարպասներից (լուսանկարներ)

Մեծ չափերի պատճառով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մեքենան չի կարողացել անցնել Բելգիայի թագավորի պալատի դարպասներից։ Այս մասին հայտնում է «gazeta.ru»–ն՝ «La Libre Belgique»–ին հղումով։

Նշվում է, որ «Գազան» («The Beast») անունով այդ մեքենան լայն զրահապատ դռներ ու կորպուս ունի, որոնք պաշտպանում են նախագահին հնարավոր գրոհներից։

Պալատում նրան էին սպասում Բելգիայի թագավոր Ֆիլիպն ու թագուհին՝ Մաթիլդան։

Նշվում է, որ մինչև պալատ Թրամփը ոտքով է գնացել։

Աղբյուրի փոխանցմամբ՝ Մաթիլդան և ԱՄՆ առաջին տիկին Մելանյան սկսել են ֆրանսերեն խոսել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը