Լրահոս

26.05.2017 12:51


Կամրջից վայր ընկած ընկերոջը օգնելու համար տղան իջել է ձորը, սակայն արդեն ուշ է եղել

Կամրջից վայր ընկած ընկերոջը օգնելու համար տղան իջել է ձորը, սակայն արդեն ուշ է եղել

«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ նախօրեին Դավթաշեն կամրջից վայր ընկած 13-ամյա երեխան, պարզվում է, քայլել է կամրջի երկաթյա արգելափակոցների վրայով և հանկարծակի է վայր ընկել:

Տղան նշված տարածք էր գնացել իր երկու ընկերների հետ եւ ընկնելուց հետո նրա ընկերներից մեկն անմիջապես իջել է ձորը՝ նրան օգնություն ցուցաբերելու համար և հայտնաբերելով նրան վնասվածքներով՝ օգնություն է կանչել տարածքում գտնվող մի տղամարդու՝ խնդրելով զանգահարել 911:

50մ բարձրությունից վայր ընկնելու հետևանքով տղան գլխի շրջանում վնասվածք է ստացել և մահացել է:

Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

Այս խորագրի վերջին նյութերը