Լրահոս

26.05.2017 13:40


Արցախի 217 հանրակրթական դպրոցներում այսօր հնչել է «Վերջին զանգ»-ը

Արցախի 217 հանրակրթական դպրոցներում այսօր հնչել է «Վերջին զանգ»-ը

Այսօր՝ մայիսի 26-ին, Արցախի 217 հանրակրթական դպրոցներում հնչել է «Վերջին զանգ»-ը, և այդ կապակցությամբ բոլոր դպրոցներում վաղ առավոտից մեկնարկել են հանդիսավոր միջոցառումներ:

«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ԼՂՀ կրթության, գիտության և սպորտի նախարար Սլավա Ասրյանն ասել է, որ այս ուսումնական տարում ԱՀ դպրոցների շուրջ 3000 շրջանավարտներից հիմնական դպրոցի 9-րդ դասարանն ավարտում է 1979, իսկ ավագ դպրոցները՝ 1020 շրջանավարտ:

««Վերջին զանգ»-ի կապակցությամբ շնորհավորում եմ Արցախի, Հայաստանի և Սփյուռքի բոլոր հայ շրջանավարտներին: Ցանկանում եմ խաղաղություն, բազում հաջողություններ ուսման և առօրյա կյանքում: Այսօրվա մեր շրջանավարտներն Արցախի ապագան կերտողներն են: Երեխաներն այսօրվանից նոր կյանք են մտնում, որն իր բարդություններն ու խոչընդոտները կունենա, իսկ դրանք հաղթահարելու համար կօգնի դպրոցում ստացած գիտելիքները»,- ասել է Ս. Ասրյանը:

Այս խորագրի վերջին նյութերը