Լրահոս

26.05.2017 20:40


Դրամապանակը գողացել էր թիվ 52/Ա երթուղու ավտոբուսի սրահում

Դրամապանակը գողացել էր թիվ 52/Ա երթուղու ավտոբուսի սրահում

Մայիսի 23-ին՝ ժամը 22-ին, 1960 թ. ծնված Անահիտ Ղ.-ն ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում է8 տվել, որ թիվ 52/Ա երթուղու ավտոբուսի սրահում իր պայուսակից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել է 460 եվրո, 280 դոլար, 10.000 ռուբլի և 16.000 դրամ՝ պատճառելով 480.000 դրամի վնաս:
Ոստիկանության ծառայողները գողությունը կատարելու կասկածանքով Երևանի Դավիթ Մալյան փողոցի թիվ 22 շենքի մոտից բերման են ենթարկել 1959 թ. ծնված Աղվան Գ.-ին, որը տվել է խոստովանական բացատրություն:
Կատարվում է հետաքննություն:

Այս խորագրի վերջին նյութերը