Լրահոս

26.05.2017 19:45


Խանջյան փողոցում գտնվող խանութից կատարված գողությունը բացահայտվեց

Խանջյան փողոցում գտնվող խանութից կատարված գողությունը բացահայտվեց

Մայիսի 25-ին՝ ժամը 8.25-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Հրազդանի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել 1985 թ. ծնված Արմեն Ա.-ն և հայտնել, որ գիշերն իրենց խանութից գողություն են կատարել:
Մեկնած օպերատիվ խմբին 1965 թ. ծնված Գայանե Վ.-ն հաղորդում է տվել, որ տեխնիկական միջոցների գործադրմամբ կոտրելով իրեն պատկանող, Հրազդան քաղաքի Խանջյան փողոցի թիվ 21 հասցեում գտնվող խանութի մուտքի երկաթյա դռան փականը՝ մտել են ներս և գողացել տարբեր տեսակի 14 կոնյակ, ծխախոտ, սուրճ, պարկով շաքարավազ, ալյուր, շոկոլադե 10 սալիկ, մաստակներ, մոտ 30.000 դրամի քաղցրավենիք, լիցքավորման քարտեր և 2 բջջային հեռախոս:
Վնասի չափը պարզվում է:
Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության, Հրազդանի բաժնի և Ճանապարհային ոստիկանության ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ նույն օրը՝ ժամը 18-ին, Երևան քաղաքի Ծովակալ Իսակովի պողոտայից «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայով բերման է ենթարկվել 1968 թ. ծնված Հրաչյա Հ.-ն, որի խուզարկությամբ հայտնաբերվել է 19 սմ երկարության, 9 սմ շեղբով ծալովի դանակ և գողացված լիցքավորման քարտեր:
Հրաչյա Հ.-ն տվել է խոստովանական ցուցմունք, որ Գայանե Վ.-ի խանութից գողությունը կատարել է ինքը:
Գողոնը մասամբ հայտնաբերվել է:
Հրաչյա Հ.-ն ձերբակալվել է:
Քննությունը շարունակվում է:

Այս խորագրի վերջին նյութերը