Լրահոս

26.05.2017 22:26


Տավուշի և Լոռու մարզերում կարկուտ է տեղացել

Տավուշի և Լոռու մարզերում կարկուտ է տեղացել

Մայիսի 26-ին, ժամը 20:10-ին ԱԻՆ-ում տեղեկություն է ստացվել, որ ժամը 19:00-ից 19:20-ի սահմաններում Տավուշի մարզի Չինարի, Չորաթան, Նավուր, Վերին Կարմիր աղբյուր, Չինչին, Վերին Ծաղկավան և Գետահովիտ համայնքներում տեղացել է կարկուտ:

Ստացված տեղեկատվությունը փոխանցվել է մարզպետարանի տարածքային վարչության պետին:

Մարզպետարանում կկազմվի հանձնաժողով վնասի չափը պարզելու համար:

Նշված համայնքները չեն վերահսկվում ՀՀ ԱԻՆ հինդրոմետ ծառայության կողմից:

***

Մայիսի 26-ին, ժամը 18:48-ին տեղեկություն է ստացվել, որ ժամը 18:00-ից 18:20-ի սահմաններում Լոռու մարզի Ծաղկաշատ համայնքի տարածքում տեղացել է կարկուտ:

Ստացված տեղեկատվությունը փոխանցվել է Լոռու մարզպետին:

Մարզպետարանում կկազմվի հանձնաժողով վնասի չափերը պարզելու համար:

Նշված համայնքը չի վերահսկվում ՀՀ ԱԻՆ հինդրոմետ ծառայության կողմից:

***

Մայիսի 26-ին, ժամը 18:30-ին տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Ծաթեր համայնքում ժամը 17:30-ից 18:00-ի սահմաններում տեղացել է կարկուտ:

Ստացված տեղեկատվությունը փոխանցվել է Լոռու մարզպետարանի գյուղատնտեսության բաժնի ավագ մասնագետին:

Մարզպետարանում կկազմվի հանձնաժողով վնասի չափերը պարզելու համար:

Նշված համայնքի տվյալ տարածքը չի վերահսկվում ՀՀ ԱԻՆ հինդրոմետ ծառայության կողմից:

Այս խորագրի վերջին նյութերը