Քաղաքական

27.05.2017 13:36


Շաբաթվա ընթացքում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 550 անգամ

Շաբաթվա ընթացքում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 550 անգամ

Մայիսի 21-ից 27-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում օպերատիվ իրադրության մեջ կտրուկ փոփոխություններ տեղի չեն ունեցել:

Շաբաթվա ընթացքում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 550 անգամ՝ շփման գծի տարբեր հատվածներում կիրառելով նաև 60 և 82-միլիմետրանոց ականանետեր և հաստոցավոր հակատանկային ու ավտոմատ նռնականետեր:

Ադրբեջանական զինուժի կողմից հրադադարի խախտման արդյունքում ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում մայիսի 26-ին զոհվել է պայմանագրային զինծառայող Արմեն Հարությունյանը (ծնվ. 1996թ.):

ՊԲ առաջապահ զորամասերը հակառակորդի ակտիվությունը ճնշելու համար դիմել են պատասխան գործողությունների և շարունակել վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը:

ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն

Այս խորագրի վերջին նյութերը