Աշխարհ

27.05.2017 14:37


Ահաբեկչություն Աֆղանստանում. կան զոհեր և վիրավորներ

Ահաբեկչություն Աֆղանստանում. կան զոհեր և վիրավորներ

Աֆղանստանի հարավարևելյան Հոստ քաղաքում պայթյունի հետևանքով առնվազն 18 մարդ է զոհվել։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ–ը։

Նշվում է, որ զոհերի թվում երկու երեխա կա։

Աֆղանստանի ՆԳՆ ներկայացուցչի խոսքով՝ մահապարտն ականապատ մեքենան պայթեցրել է քաղաքային ավտոբուսների կանգառում: Եվս վեց հոգի վիրավորվել է:

Կատարվածի պատասխանատվությունն առայժմ որևէ ահաբեկչական կազմակերպություն չի ստանձնել:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը