Լրահոս

28.05.2017 09:53


Ջրառատավան և Արտենի գյուղերում տեղացած կարկուտը վնասներ է հասցրել

Ջրառատավան և Արտենի գյուղերում տեղացած կարկուտը վնասներ է հասցրել

Մայիսի 27-ին, ժամը 19:30-ին ԱԻՆ-ում տեղեկություն է ստացվել, որ ժամը 19:20-ի սահմաններում Կոտաքի մարզի Ջրառատավան գյուղում տեղացել է կարկուտ:

Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Ստացված տեղեկատվությունը փոխանցվել է մարզպետարանի գյուղատնտեսության վարչության պետին:

Մարզպետարանում կկազմվի հանձնաժողով վնասների չափը որոշելու համար:

Նշված համայնքը չի վերահսկվում ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության կողմից:

***

Մայիսի 27-ին, ժամը 20:14-ին տեղեկություն է ստացվել, որ ժամը 18:30-ից մինչև 18:40-ն ընկած ժամանակահատվածում Արագածոտնի մարզի Արտենի գյուղում տեղացել է կարկուտ:

Ստացված տեղեկատվությունը փոխանցվել է փոխմարզպետին:

Մարզպետարանում կկազմվի հանձնաժողով վնասի չափը պարզելու համար:

Նշված համայնքը չի վերահսկվում ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության կողմից:

Այս խորագրի վերջին նյութերը