Լրահոս

28.05.2017 10:45


«Նուբարաշեն» ՔԿՀ-ում կալանքի մեջ գտնվողները հացադուլ են հայտարարել

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում կալանքի մեջ գտնվողները հացադուլ են հայտարարել

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում կալանքի մեջ գտնվող երկու անձ հացադուլ են հայտարարել:

«Փաստինֆո»-ի թղթակիցը ՀՀ արդարադատության նախարարության Քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանից տեղեկացել է, որ Լյուդվիգ Հովհաննիսյանը ցանկանում է տեղափոխվել այլ ՔԿՀ, իսկ Արմեն Մկրտումյանը՝ իր պատժի տեսակը փոխելու պահանջով է հացադուլ հայտարարել:

Գոռ Ղլեչյանից նաև տեղեկացել են, որ կալանավոր Լյուդվիգ Հովհաննիսյանն ընդամենը օրեր առաջ է տեղափոխվել Դատապարտյալների հիվանդանոցից այնտեղ երեք ամիս բուժման մեջ է գտնվել, և բժշակական հանձնաժողովը նրան այցելելուց հետո հավաստել է, որ նրա առողջական վիճակը նորմալ է գնահատվում, ստացիոնար բուժման կարիք չունի և նա տեղափոխել է «Նուբարաշեն» ՔԿՀ:

Այս խորագրի վերջին նյութերը