Լրահոս

28.05.2017 11:53


Ցեխակույտի մեջ և ցորենի արտում արգելափակվել են ավտոմեքենաներ

Ցեխակույտի մեջ և ցորենի արտում արգելափակվել են ավտոմեքենաներ

Մայիսի 27-ին, ժամը 22:49-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Ծաղկահովիտ-Ապարան ավտոճանապարհի 3-րդ կմ-ին ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և արգելափակվել ցորենի արտում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Mitsubishi A8 Lander» մակնիշի 35 GR 500 պետհամարանիշով ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտի մեջ:

Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել արգելափակումից:

***

Մայիսի 27-ին, ժամը 20:06-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ապարանի տարածաշրջանի ջրամբարի մոտակայքում ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Volkswagen Bora» մակնիշի 35 VT 124 պետհամարանիշով ավտոմեքենան:

Այս խորագրի վերջին նյութերը