Կարծիք

28.05.2017 14:17


Օրհնվի էն մյուս սըհաթը․․․

Օրհնվի էն մյուս սըհաթը․․․

Մեր ազգային տրամադրությունների մեջ նկատել եմ. պատմական այն իրադարձությունները, որոնցում Ռուսաստանը կամ մյուս գերտերությունները մասնակցություն չեն ունեցել, մենք հիշատակում ենք մի քիչ վախվորած, մի քիչ ամոթխած, մի քիչ զգուշավոր խանդավառությամբ: Մայիսի 28-ը դրանցից մեկն է: Մինչդեռ այդ փաստով պարզ դարձավ, որ ազգի գոյության միակ երաշխիքը պետություն ունենալն է: Ուրիշ տարբերակ չկա: 1918-ի այդ օրերին հասկացան նաև, որ թուրքի դեմ ռուսի համար կռվելով՝ հայերն, ի վերջո, պարտվել են, մեն-մենակ կռվելով՝ հաղթել: Զարմանալի՞ է: Բայց սա է պատմական ճշմարտությունը: Ու այսքանից հետո ոնց չաղաղակես՝ տոնդ շնորհավոր, ո՛վ Հայ ժողովուրդ, քո պատմության ամենափառահեղ տոնը:

Իր՝ «Մտորումներ թամբի վրա» գրքում նկատում է ՎԱՐԴԳԵՍ ԴԱՎԹՅԱՆԸ:

Կարծում եմ՝ նովելիստ, հրապարակախոս Դավթյանն այսօր էլ հրաշալի գիտի, որ գործող իշխանությունը շարունակում է դեգերել գերտերությունների «միջակայքում»՝ ձգտելով միայն հավերժացնել սեփական իշխանոթյունը...
Իսկ մեն-մենակ կռվելու և հաղթելու համար նախ պետք է զարգացնել, ամրացնել ու հզորացնել պետությունը...
Ավաղ, գործող իշխանությունը լրիվ հակառակն է անում՝ ավելի ու ավելի անորոշ դարձնելով հայոց ՍԸՀԱԹԸ...

Կիմա Եղիազարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը