Աշխարհ

29.05.2017 13:38


Ադրբեջանում անցկացվում է հրետանային զորավարժություն

Ադրբեջանում անցկացվում է հրետանային զորավարժություն

Ադրբեջանի բանակի հրետանու և հրթիռային զորքերի ստորաբաժանումները զորավարժություն են անցկացնում՝ համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի և քարշակվող հրետանու ներգրավմամբ, ինչը երևում է Ադրբեջանի ՊՆ կայքի հրապարակած լուսանկարներից: Այս մասին գրում է razm.info-ն։

Զորավարությանը ներգրավված են.

  • «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր,
  • «Գրադ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր,
  • Մ-46 քարշակվող թնդանոթներ (130 մմ),
  • 2Ա36 «Գիացինտ-Բ» թարշակվող թնդանոթներ (152 մմ):

Հաղորդագրության համաձայն՝ ստորաբաժանումները կատարել են կենտրոնացման շրջան դուրս գալու, կրակային դիրքեր զբաղեցնելու, դիրքերը փոխելու և այլ առաջադրանքներ:

Զորավարժությանը կիրառվել են նաև անօդաչու թռչող սարքեր՝ հետախուզության ու կրակի կառավարման համար, ինչպես նաև կառավարման ավտոմատացված համակարգեր:

Այս խորագրի վերջին նյութերը