Աշխարհ

29.05.2017 17:01


Իսպանիայի օդանավակայանում մերկ տղամարդը զարմացրել է զբոսաշրջիկներին (լուսանկար)

Իսպանիայի օդանավակայանում մերկ տղամարդը զարմացրել է զբոսաշրջիկներին (լուսանկար)

Իսպանիայի Պալմա դե Մայորկա օդանավակայանի ժամանման սրահի ուղևորները խիստ զարմացել են, երբ այնտեղ է հայտնվել մի տղամարդ՝ ամբողջովին մերկ։ Տարօրինակ զբոսաշրջիկը, բացի հագուստից, ուղեբեռ էլ չի ունեցել իր հետ։

Տղամարդուն բոլովին չի կաշկանդել իր տեսքը։ Նախ նա նստել է բազկաթոռին, այնուհետև շրջել սրահով մեկ, իսկ հետո անհետացել զուգարանում։

«Daily Mail»-ը հայտնում է, որ անվտանգության տեսախցիկներն արձանագրել են մերկ տղամարդուն։ Այդ կադրերով օդանավակայանի աշխատակիցները փորձել են փնտրել նրան, սակայն ապարդյուն։

Ականատեսները պատմել են, որ յուրօրինակ զբոսաշրջիկը միջին տարիքի է եղել, օտարերկրացու արտաքինով։ Ենթադրվում է, որ նա Մայորկա է ժամանել Մանչեսթերի չվերթով։

7or.am


Այս խորագրի վերջին նյութերը