Լրահոս

16.03.2009 15:51


Գայանե Մանուկյան. «Ծնողները բողոքում էին, որ դրամահավաքություն է եղել.....»

Համաձայն կրթության և գիտության նախարարի հրամանի՝ 8-11-րդ դասարաններում շաբաթ օրն ավարտվեց ընթացիկ գնահատման գործընթացը։ Ինչպես նշում է Գնահատման և թեսթավորման կենտրոնի (ԳԹԿ) մամուլի խոսնակ Գայանե Մանուկյանը, այս գործընթացը աշակերտներին կօգնի ճշտել, թե  որ մասում են թերացել և կուղղորդի ավարտական քննություններին ճիշտ պատրաստվելուն։ Արդյունքների մասին դեռ վաղ է խոսել. քանի որ չեն ամփոփվել, սակայն նա նշեց, որ էլի առաջ են եկել խնդիրներ՝ կապված թեսթերի տպագրության հետ։ Բանն այն է, որ քննական թեսթերը դրվում են ԳԹԿ-ի կայքում, իսկ տպագրվում և բաժանվում են աշակերտներին՝ դպրոցներում։   

-Ծնողները բողոքում էին, որ դրամահավաքություն է եղել՝ տպագրական թուղթ գնելու համար, սակայն, մեծ գումարներն են հավաքվել։ Մենք այդ տվյալները փոխանցել ենք կրթության և գիտության նախարարություն,-ասել է Գայանե Մանուկյանը։ Նա կարծում է, որ դրանք լուծվող հարցեր են.

-Կարևորն այն է, որ ծնողներն արդեն վստահում են մեզ, իսկ աշակերտներն էլ մտածում են, որ այս ամենն հօգուտ իրենց է,- հավելել է նա։

Այս խորագրի վերջին նյութերը