Լրահոս

30.05.2017 16:00


Երևանում հայտնաբերվել է օձ

Երևանում հայտնաբերվել է օձ

Մայիսի 30-ին՝ ժամը 13:28-ին, ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Վահագն Դավթյան փողոցի թիվ 9 տան բակում նկատվել է օձ, որին բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը:

Փրկարարները հայտնաբերել են սահնօձ տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:

Այս խորագրի վերջին նյութերը