Քաղաքական

01.06.2017 13:12


ԱԺ արտահերթ նիստ կգումարվի

ԱԺ արտահերթ նիստ կգումարվի

ՀՀ կառավարությունն այսօր որոշել է հունիսի 7-ին՝ ժամը 11:00-ին, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նիստ գումարել:

Օրակարգում ընդգրկված կլինեն «Կոռուպցիայի կանխարգելման և կոռուպցիայի կանխարգելման հարցերով մարմնի մասին» օրենքների փաթեթը, «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին», «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին», «Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և մի շարք այլ նախագծեր:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը