Լրահոս

16.03.2009 16:50


Ոստիկանության օպերատիվ խումբն այցելել է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանին

ՀՀ ոստիկանության օպերատիվ խումբը մեկնել է «Նաիրի» բժշկական կենտրոն և հանդիպել ֆոտոլրագող Գագիկ Շամշյանի հետ։ Վերջինը հաղորդել է, որ ժամը «11։45-ին, Երևանի Վ. Բրյուսովի անվան համալսարանի առաջին հարկի ընդհանուր սրահում, համալսարանի պահնորդների ղեկավար Կարեն Միրիջանյանը, պահնորդներ, 1968թ. ծնված Արամ Գևորգյանը և 1981թ. ծնված Էդգար Պապոյանը խոչընդոտել են իր մասնագիտական օրինական գործունեությանը» և ուսանողների ու այլ լրագրողների ներկայությամ հայհոյել, ծեծի են ենթարկել՝ պատճառելով վնասվածքներ։ ՀՀ ոստիկանությունից տեղեկացրել են, որ Գ. Շամշյանին տրվել է դատաբժշկի ուղեգիր։ Կ.Միրիջանյանը, Է.Պապոյանը և Ա.Գևորգյանը ստորագրությամբ բաց են թողնվել։ ՀՀ քրեական օրենսգրքի 164 և 118 հոդվածների հատկանիշներով հարուցված քրեական գործի նախաքննությունը վարում է ոստիկանության Կենտրոնի քննչական բաժինը։

Այս խորագրի վերջին նյութերը