Քաղաքական

04.06.2017 22:16


Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Թերեզա Մեյին

Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Թերեզա Մեյին

Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության վարչապետ Թերեզա Մեյին՝ Լոնդոնում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման կապակցությամբ:

Հեռագրում մասնավորապես ասված է․ «Դժվարին այս պահին իմ զորակցությունն եմ հայտնում Ձեզ, Միացյալ Թագավորության ողջ բարեկամ ժողովրդին և զոհվածների հարազատներին՝ մաղթելով ուժ և ոգու տոկունություն, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում։ Մենք խստորեն դատապարտում ենք նման ստոր, անմարդկային գործողությունները և վճռական ենք տրամադրված՝ համատեղ ուժերով շարունակելու պայքարը բռնության և ահաբեկչության դեմ»։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը