Կարծիք

05.06.2017 15:02


Մի քարի պատմություն (լուսանկար)

Մի քարի պատմություն (լուսանկար)
Հրաբխային հիմնային ապար է՝ բազալտ անունով: Տաքնուսառը իր համար մեկ է՝ կարող է դիմանալ մինչև +1500 աստիճանի։ Քիմիական այնպիսի ագրեսիվ նյութերը, ինչպիսիք են թթուները, ալկալիները և ծովային աղը, իր հեչ վեջին չեն: Ինչ ճնշման ասես, որ չի դիմանում, ջուր չի քաշում, էկոլոգիապես մաքուր է ու, այսքանով հանդերձ, հեշտ է տրվում հղկման և մշակման: Այս քարն իր տեսակով ու խասիաթով տիպիկ հայ է, ու դրա համար հայերը իրեն մշակում էին ու պաշտում։ Պաշտում էին, որպես Տարերքի անսանձ ուժ, պաշտում էին որպես ջրի ակունքի պահապան, նվիրում էին Աստղիկ դիցուհուն...և այլն և այլն: Վիշապաքարերը՝ որպես մտահղացում, խաչքարների պես հայկական լեռնաշխարհի ծնունդ են: Վիշապաքարերը աշխարհում շատ չեն՝ մոտ 150, որից 90-ը Հայաստանի Հանրապետությունում:
«Մենք քիչ ենք, բայց մեզ հայ (վիշապաքար) են ասում»: Այս քարը ծնվելով միլիոնավոր տարիներ առաջ՝ հազարամյակներով ծառայեց, որպես պաշտանմունքի քար այն նաև այդպիսին դարձավ քրիստոնեության ժամանակաշրջանում, և «լյոխկիմ դվիժենի ռուկի» Վիշապաքար «պրիվրածիլսյա էլեգանտնոե» Խաչքար:
Այս քարը ապրում է Ուլգյուր հնամենի և լքյալ բնակավայրում և ցարդ ծառայում է իր նպատակին: Վերջերս իր շրջակայքը բարեկարգել են ու ինքը հպարտ ու դիք կեցվածքով շարունակում է իր միսիան.
Համաձայնեք, որ հետաքրքիր է դասավորվել այս քարի ճակատագիրը ու ինքը լիքը ասելիք ունի, բայց ասողին լսող է պետք: Երանի նրանց, ովքեր լսում են քարերի մրմունջը, քանզի...
Ապրես Զոհրաբյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը