Քաղաքական

07.06.2017 09:24


Անջեյ Կասպշիկն ուսումնասիրում է ԼՂ հակամարտության կողմերի միջև վստահության ամրապնդման տարբեր ուղիներ

Անջեյ Կասպշիկն ուսումնասիրում է ԼՂ հակամարտության կողմերի միջև վստահության ամրապնդման տարբեր ուղիներ

ԵԱՀԿ-ն Լեռնային Ղարաբաղի հակամարտության շփման գծում մոնիտորինգի անցկացումը համարվում է կողմերի միջև վստահության ամրապնդման կարևորագույն միջոցներից մեկը: Այդ մասին պատասխանելով լրագրողների հարցերին՝ հայտարարել է ԵԱՀԿ գործող նախագահի մամուլի խոսնակ Հելեն Սպիտցերը:

«ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկը կողմերի հետ մանրակրկիտ նախապատրաստում և համաձայնեցնում է մոնիթորինգային զորավարժությունները: Դրանք անցկացվում են ռազմական փորձագետների օժանդակությամբ՝ բոլոր մասնակիցների անվտանգության ապահովման նպատակով: Նախապատրաստական փուլում անձնական ներկայացուցիչը հստակ սահմանում է տարածքը, որտեղ նա ցանկանում է իրականացնել մոնիթորինգ, ընտրում այն տեղանքը, որտեղից հնարավորություն է տրվում գնահատել իրավիճակը: Մոնիտորինգի վարժությունը համարվում է հաջողված, եթե անձնական ներկայացուցիչը և նրա թիմը կողմերի հետ կառավարում է համաձայնեցված տարածքը՝ վիզուալ կապի միջոցով: Բացի այդ, անձնական ներկայացուցիչը և նրա թիմը տեղեկատվություն են ներկայացնում բրիֆինգի միջոցով: Մոնիտրինգի անցկացումը կարևոր է վստահության ամրապնդման առումով»,- ասել է Սպիտցերը:

Նրա խոսքով՝ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչը մշտապես ուսումնասիրում է այլ ճանապարհներ՝ հակամարտության կողմերի միջև վստահության ամրապնդման բարձրացման նպատակով:

Artsakhpress.am

Այս խորագրի վերջին նյութերը