Կարծիք

13.06.2017 09:33


Ինչու Նավալնին կարողանում է մոբիլիզացնել հանրությանը

Ինչու Նավալնին կարողանում է մոբիլիզացնել հանրությանը

Ինչու Նավալնին կարողանում է մոբիլիզացնել հանրությանը, իսկ Ռուսաստանի մյուս ընդդիմադիրները ֆիասկոյի են ենթարկվել:
Իմ կարծիքով հիմնական պատճառներն են.
1. Նա շատ կոնկրետ խնդիր է դնում` կոռուպցիա, որի դեմ պայքարը չի պայմանավորում արտաքին օրակարգով և չի ներկայանում որպես Արևմուտք-Ռուսաստան աշխարհքաղաքական պայքարի մարտիկ: Այսինքն, շեշտը դնում է միավորող, այլ ոչ թե տարանջատող գաղափարների վրա,
2. չի գաղափարականացնում խնդիրը, որի հետևանքով նրան են միանում թե՛ լիբերալները, թե՛ ազգայնականները, թե՛ կոմունիստները, թե՛ կրոնական, ազգային և այլ բազմազան փոքրամասնություններն ու մեծամասնությունները:
3. թույլ չի տալիս, որ իրեն միանան ներկա և նախկին կուսակցական ու մերձկուսակցական գործիչները, տարաբնույթ ավանտյուրիստները, առիթ որոնողները, յուղ վառողները, տարաբնույթ հաճախորդները, նոր և հին ընդդիմությունները, որոնք, բնականաբար, կծախեն, կայլասերեն ու կհեղինակազերծեն ցանկացած նախաձեռնություն:

Որքան խնդիրը պարզ և հստակ է, այնքան այն համոզիչ և ազդեցիկ է: Իսկ ինչ է նա ասում` ընդամենը մի շատ պարզ բան. «Գողերը պետք է նստեն»: Ու վերջ: Ցանկացած այլ «բարդ» միտք արտահայտելու դեպքում կարող եք համարել, որ նա արդեն վերջացած է, ինչպես իր անհաջողակ և արդեն խղճում նախորդները:
Կարճ ասած. ԿՈՒԺ քեզ եմ ասում, ԿՈՒԼԱ դու լսիր:

Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը