Կարծիք

18.06.2017 08:21


Մեծ հանրային ճնշում է հարկավոր

Մեծ հանրային ճնշում է հարկավոր

Ակնհայտ է, որ Ադրբեջանը մաշող պատերազմի մարտավարություն է ընտրել: Սրան հակազդելու միակ տարբերակը հայ զինվորի խոցելիությունը նվազեցնելն է, ընդհուպ զրոյացնելը: Այս պահին ադրբեջանցիները դիվերսիոն հաջողությունների հնարավորություն գործնականորեն չունեն, դիպուկահարներից կարելի է խուսափել ուշադիր լինելու շնորհիվ: Թշնամուն մնացել է հրետակոծումը (հրթիռակոծումը), այս փուլում` հրետանու և նռնականետների օգտագործումը, ինչն էլ կատարում է: Հարկավոր է անցնել սահմանի վերազինման նոր որակի, ինչը մի քանի հարյուր միլիոն դոլար է պահանջում: Վերազինման առաջարկներ հստակ և հիմնավորված դեռ 2013թ. ներկայացվել են ՀՀ և ԱրՀ որոշում ընդունողներին: Սակայն առաջարկողն այժմ մեկուսարանում է (տրամաբանական արձագանք որոշում ընդունողների կողմից):

Սեփական պարտականությունները կատարելու փոխարեն որոշում ընդունողները իրենց խոսնակների մակարդակով հույսը դնում են միջազգային հանրության վրա, որը պետք է գա և զսպի Ադրբեջանին: Այս մակարդակի հիմարությունը (միջազգային հանրության հետ հույսեր կապելը) հատուկ է ոչ միայն որոշում ընդունողներին և նրանց խոսնակներին, այլ նաև հողատվության մարմաջով տառապող ուժերին (ավելի շուտ հողատվության գաղափարների շուրջ համախմբված անհատներին), որոնք ամեն զոհի հետ կրկին վերածնվում են և փորձում հիշեցնել իրենց մարգինալ հայացքների մասին:

Մեծ հանրային ճնշում է հարկավոր` որոշում ընդունողներին ստիպելու՝ սահմանի վրա անհրաժեշտ ծախսերն անելու: Չանելու դեպքում մեծածավալ աշխատանքը ստիպված անելու են սեղմ ժամկետներում, սակայն մեծաքանակ զոհերի գնով: Այն, ինչ ունեցանք 2016թ. ապրիլին և դրանից հետո ընկած ժամանակաշրջանում:

Հայկ Խանումյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը