Կարծիք

18.06.2017 10:10


Սփյուռքի «զբրոդը» կրկին «համը հանել» է

Սփյուռքի «զբրոդը» կրկին «համը հանել» է

Մի քանի տարի առաջ ՀՀԿ վերնախավի անդամներից մեկը Լոսի հայությանը «զբրոդ» անվանեց:
Իշխող ուժին դուր չի գալիս, երբ դրսում ապրող մեր հայրենակիցներն իրենց «քիթը խոթում» են հայրենիքում տեղի ունեցող իրադարձությունների մեջ և պարզ հարցադրումներ են անում: Գործող իշխանությունը ավանդական և նոր Սփյուռքին հանդուրժում է միայն մի դեպքում, երբ նրանք նյութական-ֆինանսական աջակցություն են ցուցաբերում հայրենիքին: Ավելին իրավունք չունեն անելու:
Հիմա Սփյուռքի «զբրոդը» կրկին «համը հանել» է. մեկ օրում չորս զոհ ունենալու փաստը հանդգնել է բացասաբար գնահատել՝ աղոտ մեղադրանքներ հնչեցնելով գործող իշխանության հասցեին:
Սա բավական է, որպեսզի Բաղրամյան 26-ի տարատեսակ «մասնագետները» հարձակվեն «դրսում ապրողների» վրա ու երեսներին շրխկացնեն՝ «Եկեք այստեղ, գնացեք կռվեք թուրքի դեմ, զզվցրիք արդեն»:
Գարշահոտություն է փչում այս ամենից:
Նման բան ասողները եթե ազնիվ են, ապա նախ պետք է խոսեին այն մասին, թե ինչու են մեր հայրենակիցները դարձել գաղթական կամ տարագիր: Պետք է նախ արձանագրեին, որ զոհերի համար ցավ ու մտահոգություն արտահայտող մեր հայրենակիցները հայրենիքից հեռացել են ճարահատյալ՝ չդիմանալով երկրում տիրող ապօրինություններին, ամենաթողությանը և ընտրակեղծարարությանը (350 հազար մարդ Սերժ Սարգսյանի վատ կառավարման հետևանքով է լքել Հայաստանը):
Հիմա, փաստորեն, այս մարդկանց ասում են՝ ձայններդ կտրեք ու չհամարձակվեք բառ ասել:
Այստեղ ապրող քանի-քանի իշխանավորի զավակի կարող ենք հաշվել, որոնց հայրերը որդիներին թռցրել են երկրից, սարքել դասալիք ու նրանք ոչ սահմանի և ոչ էլ խրամատի տեղը գիտեն: Քանի-քանի բարձրաստիճան պաշտոնյայի գիտենք, որոնք նույնպես բանակում չեն ծառայել, բայց անհրաժեշտ պահին հայտնվում են առաջնագծում միայն սելֆի անելու համար:
Հայաստանցի-ղարաբաղցի սեպը խրելուն զուգահեռ հիմա էլ Բ26-ի հրահանգով սկսել են Հայաստան-Սփյուռք հարթությունում անջրպետ առաջացնել:
Պարզապես, նողկալի է այս ամենը...

Կիմա Եղիազարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը