Լրահոս

22.06.2017 16:37


Մայրը հյուրընկալված տղային քնեցրել է իր անչափահաս աղջկա ննջարանում

Մայրը հյուրընկալված տղային քնեցրել է իր անչափահաս աղջկա ննջարանում

Փաստինֆո-ի տեղեկությունների համաձայն՝ Լոռու մարզում մայրը իր անչափահաս աղջկա ննջարանում է քնեցրել իրենց տանը հյուրընկալած տղային: Աղջիկը 12-րդ դասարանի աշակերտուհի է և գիշերը երիտասարդի կողմից սեռական ոտնձգության փորձ է տեղի ունեցել։ Աղջկա վրա կան բռնության հետքեր, ի դեպ՝ վնասվածքներ են հայտնաբերվել նաեւ տղայի վրա, որոնք բացառված չէ, որ առաջացել են դիմադրության ժամանակ, սակայն դատաբժիշկների նախնական զննման արդյունքներով բռնաբարություն տեղի չի ունեցել։

Գիշերվա կատարվածի մասին ահազանգել է աղջնակը, իսկ մայրը, ի զարմանս, իր իսկ աղջկա դիրքորոշմանը հակասող վարքագիծ է դրսեւորում՝ պնդելով, թե ամեն ինչ եղել է փոխադարձ համաձայնությամբ։ Եւ սա այն դեպքում, երբ մայրը քրեական գործով հանդես է գալիս որպես անչափահասի ներկայացուցիչ։

Մոր և անչափահաս աղջկա ցուցմունքների իսկությունը հայտնի կդառնա դատաբժշկական փորձաքննությամբ։

Այս խորագրի վերջին նյութերը