Լրահոս

23.06.2017 15:57


«ՎՏԲ-Հայաստան բանկ»-ի բանկոմատներից 41.000.000 ՀՀ դրամ է հափշտակվել

«ՎՏԲ-Հայաստան բանկ»-ի բանկոմատներից 41.000.000 ՀՀ դրամ է հափշտակվել

«ՎՏԲ-Հայաստան բանկ»-ի Եղեգնաձորի մասնաճյուղի բանկոմատներից հափշտակվել է խոշոր չափերի հասնող գումար: «Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ գումարի պակասորդը հայտնաբերվել է նախօրեին. երկու բանկոմատից նախնական տվյալների համաձայն համփշտակվել է 41.000.000 ՀՀ դրամ:

Ենթադրյալ հանցագործությունը կատարած անձի ինքնությունը ևս հայտնի է, և ներկայումս միջոցներ են ձեռնարկում՝ նրան հայտնաբերելու ուղղությամբ: Ըստ որոշ տեղեկությունների, հանցագործության հետքերը տանում են դեպի մասնաճյուղի սպասարկման բաժնիպետի ուղղությամբ:

Կատարվածի վերաբերյալ բանկը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն, որտեղ հետաքննություն է սկսվել:

Այս խորագրի վերջին նյութերը