Աշխարհ

24.06.2017 17:58


Grenfell Tower-ի հրդեհի դասերը․ Լոնդնում տարհանում են 5 բարձրահարկների բնակիչներին (տեսանյութ)

Grenfell Tower-ի հրդեհի դասերը․ Լոնդնում տարհանում են 5 բարձրահարկների բնակիչներին (տեսանյութ)

Լոնդոնի Քեմդեն շրջանի խորհուրդը տարհանում է Chalcots Estate թաղամասում գտնվող 5 բարձրահարկ շենքերի բնակիչներին։ Այդ շենքերը, հնարավոր է, երեսապատված են այն նույն շինանյութով, ինչ հրդեհված Grenfell Tower-ը։

Ինչպես հայտնում է Sky News-ը, ընդհանուր առմամբ Chalcots Estate-ի շենքերից կտարհանվի շուրջ 800 ընտանիք։ Տեղի իշխանությունները կարծում են, որ այդ բարձրահարկների երեսապատումը չի համապատասխանում հրդեհային անվտանգության պահանջներին։

Տարհանված բնակիչները նախ կտեղակայվեն մոտակայքում գտնվող սպորտային-ժամանցային կենտրոնում, ապա կտեղափոխվեն հյուրանոց կամ իրենց ընկերների ու հարազատների տներ։

Հիշեցնենք, որ 24 հարկանի Grenfell Tower-ի հրդեհի զոհ էր դարձել 79 մարդ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը