Աշխարհ

24.06.2017 10:47


Բողոքի ակցիա՝ Բաքվում Իսրայելի դեսպանատան առջև. կան տասնյակ ձերբակալվածներ

Բողոքի ակցիա՝ Բաքվում Իսրայելի դեսպանատան առջև. կան տասնյակ ձերբակալվածներ

Բաքվում՝ Իսրայելի դեսպանատան առջև, բողոքի ակցիա է տեղի ունեցել, որի 30-ից ավելի մասնակիցներ ձերբակալվել են:

Այս մասին գրում են ադրբեջանական լրատվամիջոցները:

Ցույցը կազմակերպել են Ադրբեջանի շիա հավատացյալները Ալ Քուդսի միջազգային օրվա առիթով: Մոտ 50 մարդ հավաքվել են դեսպանատան դիմաց և պահանջել ազատություն Քուդսի (Երուսաղեմի) համար:

Ալ Քուդսի միջազգային օրը նշվում է 1979-ից. այն հռչակել է Իրանում իսլամական հեղափոխության առաջնորդ այաթոլլահ Խոմեյնին: Օրը նշվում է լուսնային օրացույցով՝ Ռամադանի վերջին ուրբաթ օրը: Այդ օրը Իրանում և այլ երկրներում հակաիսրայելական ցույցեր ու ակցիաներ են իրականացվում:

Աղբյուրը՝ Artsakhpress.am

Այս խորագրի վերջին նյութերը