Լրահոս

24.06.2017 12:00


Սևանա լիճը՝ Եվրոպայի 19 ամենահիասքանչ ու մատչելի վայրերի ցանկում

Սևանա լիճը՝ Եվրոպայի 19 ամենահիասքանչ ու մատչելի վայրերի ցանկում

Սեւանա լիճը ընգրկվել է Եվրոպայի 19 ամենացնցող ու մատչելի զբոսաշրջային վայրերի ցանկում, որը հրապարակվել է Business Insider պորտալի կողմից։

Ցանկը կազմել էր Mastercard-ը , որպեսզի ցույց տա Եվրոպայի նվազ հայտնի, բայց առավել հասանելի ու հետաքրքիր վայրերը։ Այս մասին հայտնում է news.am-ը։

Հոդվածում նշվում է, որ չնայած երկրի գեղեցկությանը՝ Հայաստանում զբոսաշրջությունը բավականաչափ զարգացած չէ ու գներն էլ բավականին ցածր են։ «Երկիրը հայտնի է իր եկեղեցիներով։ Սեւանավանքը տեսնելը պարտադիր ծրագրի մեջ է»,- համարում են հեղինակները։

Շեշտում են, որ միջին ռեստորանում մեկ անձը կարող է ճաշել մոտ 10 եվրոյով, իսկ երեք աստղանի հյուրանոցում կամ էլ գեսթհաուզում մեկ անձի գիշերակացը 20 եվրոյից էլ քիչ արժե։

Այս խորագրի վերջին նյութերը