Քաղաքական

25.06.2017 20:23


Րաֆֆի Հովհաննիսյանն ընտրվեց «Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ (տեսանյութ)

Րաֆֆի Հովհաննիսյանն ընտրվեց «Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ (տեսանյութ)

Այսօր «Կոնգրես» հյուրանոցի «Բոլ Ռում» նիստերի դահլիճում տեղի ունեցավ «Ժառանգություն» կուսակցության 11-րդ համագումարը։ Նոր վարչության կազմում ընտրվեցին կուսակցության հիմնադիր ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը, Արմեն Մարտիրոսյանը, Լիգիա Մելքումյանը, Ռաֆիկ Հակոբյանը, Գագիկ Մարգարյանը, Սուսաննա Մուրադյանը, Ռշտուն Մարտիրոսյանը, Սուսաննա Բարխուդարյանը, Ֆիլիպ Արզումանյանը, Գևորգ Ղահրամանյանը, Հովսեփ Ղազարյանը, Գայանե Աբասյանը, Վանիկ Ալեքսանյանը, Վահագն Հովհաննիսյանը, Անդրանիկ Գրիգորյանը:

Ընդունվեց «Ժառանգություն» կուսակցության Հռչակագիրը։

Ավելի ուշ տեղի ունեցավ նորընտիր վարչության անդրանիկ նիստը, որտեղ «Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ ընտրվեց Րաֆֆի Հովհաննիսյանը, փոխնախագահ՝ Արմեն Մարտիրոսյանը, քարտուղար՝ Վանիկ Ալեքսանյանը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը