Լրահոս

26.06.2017 09:26


Ջրվեժ գյուղի գազալցակայանի մոտ «Mercedes»-ը բախվել է գազատար խողովակին

Ջրվեժ գյուղի գազալցակայանի մոտ «Mercedes»-ը բախվել է գազատար խողովակին

Հունիսի 25-ին, ժամը 19:33-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղի գազալցակայանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին, առկա է գազի արտահոսք, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Mercedes E320» մակնիշի 50 XN 100 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ Է. Կ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել գազատար խողովակի հենասյանը՝ վնասելով այն, ինչի հետևանքով գազատարից տեղի է ունեցել արտահոսք:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը գազի վթարային ծառայության աշխատակիցները դադարեցրել են գազի արտահոսքը:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: Տուժածներ չկան:

Այս խորագրի վերջին նյութերը