Աշխարհ

26.06.2017 10:03


Ադրբեջանի բանակի զինծառայող է սպանվել

Ադրբեջանի բանակի զինծառայող է սպանվել

Հունիսի 25-ին Ադրբեջանի Աղդամի շրջանի զորամասերից մեկի առաջնագծում «հայկական կողմի կրակոցից սպանվել է» Ադրբեջանի բանակի զինծառայող Բաբաև Իլքին Օգթայ օղլուն (Babayev İlkin Oqtay oğlu): razm.info-ն գրում է, որ այս մասին հայտնում է ադրբեջանական Kanal24.az կայքը:

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը դեռևս չի հայտնել իր զինծառայողի կորստի մասին:

Ըստ սոցցանցերի ադրբեջանցի օգտատերերի՝ Բաբաևը ծառայում էր Ադրբեջանի բանակի` Աղդամում տեղակայված 161-րդ զորամասում:

Ըստ այլ օգտատերերի՝ Բաբաև Իլքինը ապրում էր Բաքվի Սաբունչու շրջանի Մաշթաղա գյուղաքաղաքում, իսկ ծագումով Ադրբեջանի Լերիկ շրջանից էր: Հուղարկավորվել է Մաշթաղայում:

Ավելացնենք, որ 2017 թ. հունվարի 1-ից մինչև օրս բաց աղբյուրներից հայտնի է դարձել Ադրբեջանի բանակի 35 մահացած զինծառայողի անուն։

Այս խորագրի վերջին նյութերը