Լրահոս

26.06.2017 12:09


Սպիտակ-Գյումրի ճանապարհին «Chrysler Stratus»-ը կախվել է դեպի ձորը

Սպիտակ-Գյումրի ճանապարհին «Chrysler Stratus»-ը կախվել է դեպի ձորը

Հունիսի 25-ին, ժամը 22:33-ին ԱԻՆ-ում տեղեկություն է ստացվել, որ Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-7 ավտոճանապարհի Սպիտակ-Գյումրի հատվածի 5-րդ կմ-ին «Chrysler Stratus» մակնիշի 99 AL 699 պետհամարանիշով (վարորդ՝ Է. Մ.) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կախվել դեպի ձորը. տուժածներ չկան:

Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատված:

Այս խորագրի վերջին նյութերը