Աշխարհ

27.06.2017 07:51


Թուրքիայի զինուժը նոր կորուստներ է տվել քուրդ զինյալների հետ բախումների ժամանակ

Թուրքիայի զինուժը նոր կորուստներ է տվել քուրդ զինյալների հետ բախումների ժամանակ

Հունիսի 26-ին Թուրքիայի Էլյազիգ և Բինգյոլ նահանգներիի սահմանագծում թուրքական անվտանգության ուժերի և «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) զինյալների միջև բախում է տեղի ունեցել: Ըստ թուրքական «Haber7» լրատվամիջոցի՝ քուրդ զինյալների հարձակման հետևանքով սպանվել է 1 թուրք զինվոր, ևս 1 հոգի վիրավորվել է:

Դեպքից հետո թուրք ուժայինները լայնամասշտաբ գործողություն են սկսել «PKK»-ի դեմ: Օպերացիային միացել են նաև Թուրքիայի օդուժին պատկանող ուղղաթիռներ:

Նույն օրը թուրք-քրդական բախումներ են գրացնվել նաև հարավարևելյան Հաքքարի նահանգի Չուքուրջա շրջանում: Փոխհրաձգության արդյունքում Թուրքիայի բանակի 1 զինվոր է սպանվել:

Նշյալ լուրը նաև հաստատել է Հաքքարիի նահանգապետարանը:

Հիշեցնենք, որ PKK-ն Թուրքիայում հանդիսանում է ահաբեկչական կազմակերպություն:

Աղբյուրը` Ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը