Լրահոս

27.06.2017 10:42


Մոլդովական փողոցում «Lada Priora»-ն բախվել է շենքի մոտ գտնվող զորամասի արգելաձողերին, ապա՝ պատին

Մոլդովական փողոցում «Lada Priora»-ն բախվել է շենքի մոտ գտնվող զորամասի արգելաձողերին, ապա՝ պատին

Հունիսի 26-ին, ժամը 18:35-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մոլդովական փողոցի թիվ 48 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Lada Priora» մակնիշի 20 NN 101 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել 48 շենքի մոտակայքում գտնվող զորամասի արգելաձողերին, ապա՝ պատին, ինչի հետևանքով վարորդը և մեկ քաղաքացի հոսպիտալացվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ:

Փրկարարները տուժածներին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, փակել են գազի բալոնի փականը և կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ:

Այս խորագրի վերջին նյութերը