Աշխարհ

27.06.2017 08:54


Վաշինգտոնը մեղադրում է Ասադին քիմիական հարձակում նախապատրաստելու մեջ

Վաշինգտոնը մեղադրում է Ասադին քիմիական հարձակում նախապատրաստելու մեջ

Վաշինգտոնը կարծում է, թե Սիրիայի իշխանությունները քիմիական հարձակում են նախապատրաստում ընդդեմ քաղաքացիական բնակչության։ Այս մասին հայտնում է Россия 24-ը։ Պաշտոնական Դամասկոսին արդեն սպառնում են․ Սպիտակ տանը հայտարարել են, որ նախագահ Բաշար Ասադը «բարձր գին» կվճարի նման զարգացման դեպքում։

ԱՄՆ վարչակազմի մամուլի ծառայության հաղորդագրությունում Սիրիայի առաջնորդի վրա կրկին դրվել է այս տարվա ապրիլին Խան-Շեյհունում տեղի ունեցած ողբերգության պատասխանատվությունը։ Այդ ժամանակ քիմիական հարձակման արդյունքում թունավորումից շուրջ հարյուր խաղաղ բնակիչ զոհվեց։

Դրանից կարճ ժամանակ անց ԱՄՆ օդուժը հարվածեց սիրիական ավիաբազային՝ հայտարարելով, թե այնտեղ քիմիական զենք է պահվում։ Փաստեր, սակայն, չեն ներկայացվում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը