Աշխարհ

27.06.2017 12:25


Մոնղոլիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլ կանցկացվի

Մոնղոլիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլ կանցկացվի

Մոնղոլիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլ է անցկացվելու․ այն կկայանա հուլիսի 9-ին։ Այս մասին հայտնում է Reuters-ը։

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ ընդդիմադիր դեմոկրատական կուսակցությունից Խալթմաագին Բաթուլան ստացել է ձայների 38 տոկոսը։ Երկրորդ փուլում նա կմրցի Միեէգոմբին Էնհբոլդի հետ, ով ստացել է ընտրողների ձայների 30 տոկոսը։

Հիշեցնենք, որ այդ երկրի 5-րդ նախագահը դառնալու համար պայքարում էր 3 թեկնածու։

Գործող նախագահ Ցախիագին Էլբեգդորժը՝ Դեմոկրատական կուսակցությունից, արդեն 2 անգամ ընտրվել է նախագահի պաշտոնում և 3-րդ անգամ առաջադրվելու իրավունք չունի։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը