Լրահոս

27.06.2017 12:41


«Մերսեդես Բենց»-ի վարորդը մահացել է

«Մերսեդես Բենց»-ի վարորդը մահացել է

Հունիսի 26-ին, ժամը 5.15-ին, ոստիկանության Սիսիանի բաժնում հաղորդում է ստացվել, որ Երևան-Մեղրի ճանապարհին` Նորավան գյուղի տարածքում, ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և շրջվել դաշտի մեջ. կա զոհ:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ հունիսի 25-ի ժամը 21-ից հունիսի 26-ի ժամը 5-ն ընկած ժամանակահատվածում, 1985 թ. ծնված Հակոբ Վարդանյանի վարած «Մերսեդես Բենց 200» մակնիշի ավտոմեքենան Երևան-Մեղրի ճանապարհի 211.5 կմ-ին կողաշրջվել է դաշտում, ինչի հետևանքով վարորդը ստացած մարմնական վնասվածքներից տեղում մահացել է:
Կատարվում է քննություն:

Այս խորագրի վերջին նյութերը