Լրահոս

27.06.2017 13:38


Տաքսի ավտոմեքենան անցել է 27-ամյա քաղաքացուհու ոտնաթաթի վրայով

Տաքսի ավտոմեքենան անցել է 27-ամյա քաղաքացուհու ոտնաթաթի վրայով

Հունիսի 23-ին, ժամը 15.25-ին, հիվանդանոցից ոստիկանության Վաղարշապատի բաժնում հաղորդում էր ստացվել, որ «աջ ոտնաթաթի փափուկ հյուսվածքների սալջարդ» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 27-ամյա քաղաքացուհի և հայտարարել, որ նույն օրը, ժամը 10.30-ի սահմաններում, Երևան քաղաքում տաքսի ավտոմեքենան իր ոտնաթաթի վրայով անցել է:
Նյութերի նախապատրաստման ընթացքում ոստիկանության ծառայողները պարզել են, որ նշված օրը, ժամը 10.30-ի սահմաններում, «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևան քաղաքի «Աստղիկ» Բ/Կ-ի բակում վրաերթի է ենթարկել քաղաքացուհուն՝ պատճառելով վնասվածքը:
Կատարվում է քննություն:

Այս խորագրի վերջին նյութերը