Աշխարհ

27.06.2017 15:41


Վրաստանի ԶՈւ զինծառայող է ինքնասպան եղել

Վրաստանի ԶՈւ զինծառայող է ինքնասպան եղել

Հունիսի 26-ին Վրաստանի ԶՈւ Արևելյան հրամանատարության 1-ին հետևակային բրիգադի պայմանագրային զինծառայող է ինքնասպան եղել։ razm.info-ն գրում է, որ այս մասին հունիսի 27-ին հայտարարել է Վրաստանի պաշտպանության նախարարությունը։ Փոխանցում է Վրաստանի ՊՆ կայքը։

1995թ. ծնված զինծառայող Ի.Ի-ն ինքնասպան է եղել իրեն ամրակցված զենքով՝ լոգիստիկ ապահովման բազայում պարեկային ծառայություն իրականացնելիս։ Զինծառայողը անմիջապես տեղափոխվել է Խաշուրիի հիվանադանոց, բայց գիտակցության չգալով՝ մահացել է։

Դեպքի առիթով հարուցվել է քրեական գործ՝ ինքնասպանության հասցնելու հոդվածով (Վրաստանի Քրեական օրենսգրքի 115 հոդված)։

Այս խորագրի վերջին նյութերը