Լրահոս

27.06.2017 23:11


Ավազակային հարձակում Արագածոտնի մարզում

Ավազակային հարձակում Արագածոտնի մարզում

Այսօր՝ հունիսի 27-ին, ավազակային հարձակում է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամը 01:30-ի սահմաններում 3 դիմակավորված անձինք պատուհանը բացելու միջոցով մտել են Շամիրամ գյուղի 3-րդ փողոցի 4-րդ նրբանցքի 6-րդ տուն և բռնություն կիրառել այնտեղ գտնվող 32-ամյա Պրիսկ Հասանյանի, 64-ամյա Շիրին Քալոյանի, 47-ամյա Խարիֆ Օզմանյանի նկատմամբ: Նրանցից պահանջել են գումար, ոսկյա և արծաթյա զարդեր, սակայն դիմադրության են արժանացել և աղմուկի վրա դիմել փախուստի:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը կատարած անձանց ինքնությունը պարզելու և հայտնաբերելու ուղղությամբ:

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը