Տնտեսական

29.06.2017 15:54


Կսահմանվեն գնումների համակարգողի որակավորման շնորհման քննության կազմակերպման հետ կապված հարաբերությունները

Կսահմանվեն գնումների համակարգողի որակավորման շնորհման քննության կազմակերպման հետ կապված հարաբերությունները

Գործադիրը հաստատել է գնումների համակարգողների որակավորման և նրանց շարունակական մասնագիտական վերապատրաստման անցկացման կարգը: Արդյունքում կսահմանվեն գնումների համակարգողի որակավորման շնորհման քննության կազմակերպման հետ կապված հարաբերությունները, գնումների համակարգողի որակավորման շնորհման քննությանը մասնակցելու կարգը, քննության անցկացման և որակավորման շնորհման, գնումների համակարգողի որակավորման դադարեցման, գնումների համակարգողների շարունակական մասնագիտական վերապատրաստման հետ կապված հարաբերությունները և այլն:

Մասնավորապես, քննությանը կարող է մասնակցել այն անձը, ով քննությանը մասնակցելու էլեկտրոնային համակարգում գրանցվելու օրվա դրությամբ` ունի բարձրագույն կրթություն, դատական կարգով չի ճանաչվել անգործունակ կամ սահմանափակ գործունակ, դատապարտված չէ կամ չի եղել դիտավորությամբ կատարված հանցագործության համար, բացառությամբ դատվածությունը օրենքով սահմանված կարգով հանված կամ մարված լինելու դեպքի, դատական կարգով չի զրկվել հանրային ծառայության պաշտոն զբաղեցնելու իրավունքից, ներառված չէ գնումների համակարգողի որակավորումը դադարեցված անձանց ցուցակում:

ՀՀ կառավարություն

Այս խորագրի վերջին նյութերը